Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը

Իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը
13.11.2025 | 13:45

Բանակում ատեստացիայի արդյունքում հավելյալ գումարներ ստացող զինծառայողների վերաբերյալ, օրեր առաջ, պաշտպանության նախարարը ցուցանիշներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, թե շարքային անձնակազմի պայմանագրայինները, ըստ գնահատականների, որքան աշխատավարձ են ստանում:

Ներկայացված անձնակազմի ճնշող մեծամասնությունը ենթադրաբար մարտական հերթապահություն կրող անձնակազմն էր:

Ըստ ՊՆ-ի, ատեստացիայի արդյունքում 3513 շարքային-պայմանագրայիններ տարբեր չափի հավելավճարներ է ստանում:

Ճիշտ է` զինված ուժերի ընդհանուր թիվը հույժ գաղտնի տեղեկություն է, սակայն մարտական հերթապահության զորամասերի, Ադրբեջանի հետ մեր ունեցած առաջնագծի երկարության մասին նույնիսկ նվազագույն պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են չէ՞, թե բանակի շարքային-պայմանագրայինների հաստիքացուցակում ինչպիսի փոքր տոկոս է կազմելու 3513 թիվը:

Այս համատեքստում, բնականաբար, չի ասվում, որ զորքերում շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հազար դրամից:

Նաև հիշեցնեմ, որ մոտավոր գնահատականներով, ԶՈՒ անձնակազմի կեսը կամ նույնիսկ դրանից ավելին, տարբեր պատճառներով ատեստացիա հանձնելու հնարավորություն չունեն, իսկ ատեստացիայի քննություններին մասնակցողների 40%-ից ավելին դրա նվազագույն շեմը չի հաղթահարում:

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ․Գ.

Ատեստացիայի համակարգի բարելավման և զորքերի մարտական պատրաստության վիճակի բարձրացման հարցն առանձին քննարկման թեմա է, որին բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կխոսեմ:

Դիտվել է՝ 183

Մեկնաբանություններ